Կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է Եմենում

Կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել է Եմենում: Այս մասին հայտնում է BBC-ն: Covid-19 վարակի առաջին դեպքը գրանցվել է Հադրրամաուտի արևելյան նահանգում:

Ըստ Եմենի առողջապահության ազգային հանձնաժողովի, պացիենտի վիճակը կայուն է, և նա ստանում է բուժում:

Իրավապաշտպան կազմակերպությունները վախենում են, որ հիվանդության տարածումը Եմենում կարող է բերել աղետալի հետևանքների:

Ապրիլի 9-ին Եմենում ուժի մեջ մտավ Սաուդյան Արաբիայի կոալիցիայի կողմից միակողմանիորեն հայտարարված հրադադարի ռեժիմը: Ըստ Սաուդյան Արաբիայի լրատվական գործակալության, այս որոշումը կայացվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսի ուղերձոց երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: