Կորոնավիրուսային համավարակի պայմաններում, երեխաներին օգնելու նպատակով, ստեղծվել է հատուկ թեժ գիծ - 111
Կորոնավիրուսային համավարակի պայմաններում, երեխաներին օգնելու նպատակով, ստեղծվել է հատուկ թեժ գիծ - 111

Ըստ Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայության, համավարակի դեմ պայքարի շրջանակներում թեժ գիծը կենտրոնացած կլինի միայն երեխաների խնդիրների վրա և 24 ժամվա ընթացքում երեխաները և նրանց ծնողները խնդրահարույց հարցերի շուրջ կստանան խորհուրդներ:

111-ի օպերատորներները կվերամշակեն թեժ գծի բոլոր ծանուցումները և, անհրաժեշտության դեպքում, կապ կհաստատեն համապատասխան գերատեսչությունների հետ` խնդիրը լուծելու համար:

«111-ը կաշխատի մեկ պատուհանի սկզբունքով, որտեղ հնարավոր է նաև խորհրդատվություն ստանալ մանկական հոգեբանից:

Թեժ գիծը նախաձեռնել է Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման կոմիտեի նախաձեռնությամբ, Առողջապահության նախարարության աշխատանքի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

111-ը՝ երեխաներին աջակցող թեժ գիծը անվճար է, և ոչ միայն համավարակի պայմաններում, այլև «Երեխայի իրավունքների օրենսգրքի» ուժի մեջ մտնելուց հետո հոգ կտանի ապագա սերունդի մասին», – ասված է Խորհրդարանի վեբկայքում հրապարակված տեղեկատվության մեջ: