Կորոնավարակի վտանգի պատճառով, այսօրվանից Վրաստանի և Ռուսաստանի միջև սահմանափակվում է քաղաքացիների տեղաշարժը
Կորոնավիրուսի վտանգի պատճառով, այսօրվանից ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիների տեղաշարժը Վրաստանի և Ռուսաստանի միջև:
Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, այս հարցը Գիորգի Գախարիայի հրահանգով, հեռախոսով քննարկել են, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի դաշնային խորհրդի անդամ, Գրիգորի Կարասինը:
«Վրաստանի Վարչապետ Գիորգի Գախարիան կարգադրությամբ, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի և Վրաստանի միջև երկկողմ բանակցությունների (այսպես կոչված Պրաղայի ձևաչափ) շրջանակներում, Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, Գրիգորի Կարասինի հետ:
Կորոնավարակի վտանգի տարածումը նախատեսելով, զրույցի ընթացքում քննարկվել է մարտի 16-ից, Վրաստան-Ռուսաստան սահմանին տեղաշարժը ժամանակավորապես սահմանափակելու հարցը:
Նշվել է, որ որոշումը չի տարածվում այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց հայրենիք:
Սահմանափակումները չեն տարածվի նաև բեռնափոխադրումների վրա», – ասվում է հաղորդագրության մեջ: