Կորոնավարակի պատճառով, Ֆրանսիայում հազարից ավել մասնակից ունեցող միջոցառումները արգելվել են
Կորոնավարակի տարածման պատճառով, Ֆրանսիայում արգելել են միջոցառումները, որին մասնակցելու է հազարից ավել մարդ:
Մինչ այդ, Ֆրանսիայի կառավարության որոշմամբ արգելվել էին 5000 մասնակից ունեցող միջոցառումները:
Ինչպես ասել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը, բացառություն կլինեն բողոքի ցույցերը և քննությունները:
«Առաջիկա շաբաթները, հավանաբար, դժվար կլինեն, չնայած դուք կարող եք հույս դնել պետության և առողջապահության ոլորտի մասնագետների վրա»,- ասել է առողջապահության նախարարը:
Ֆրանսիայի իշխանությունները չեն բացառում, երկրում կրթական գործընթացի դադարեցումը:
Այս պահին դպրոցները փակ են Ֆրանսիայի երկու դեպարտամենտում, դրանք են `Վերին Ռեյնը և ՈՒազան, որտեղ գրանցվել է կորոնավարակի ամենաշատ դեպքերը:
Կորոնավարակի տարածմն մասշտաբով, Ֆրանսիան Իտալիայից հետո Եվրոպայում երկրորդ երկիրն է: Ֆրանսիայում հիվանդությունից մահացել է 19 մարդ, վարակված է 1126 մարդ: