Կորեայի հանրապետությունը Վրաստանին փոխանցել է մարդասիրական օգնություն
Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Կորեայի Հանրապետության կողմից Վրաստանին տրամադրված մարդասիրական օգնության (կովիդ համավարակի դեմ պայքարի համար 400 000 դոլարի բժշկական և տեխնիկական սարքավորումներ ) ընդունմանը նվիրված արարողություն:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Միջոցառումը վարում էին Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին և Վրաստանում Կորեայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Դաեսու Չանգը: Միջոցառմանը մասնակցում էին նաև նախարարության և Կորեայի դեսպանության դիվանագետները, ինչպես նաև Սեուլում Վրաստանի դեսպան Օթար Բերձենիշվիլին (հեռակա կարգով):
Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ, Ալեքսանդր Խվթիսիաշվիլին, Վրաստանի կառավարության անունից, շնորհակալություն է հայտնել Կորեայի կառավարությանը, համավարակի դեմ պայքարում Վրաստանին ֆինանսական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
Նրանց փոխանցմամբ, ընդգծվել է, որ դա արտաքին գործերի նախարարության, Կորեայի և Վրաստանի դեսպանատների կողմից իրականացրած համատեղ ինտենսիվ աշխատանքի արդյունքն է:
«Ներկաներին խոսքով դիմել է նաև Կորեայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը, որն իր հերթին նշել է այն առաջընթացը, որը զարգացել է երկու երկրների միջև հարաբերություններում և պատրաստակամություն է հայտնել առավել խորացնել համագործակցությունը», – ասված է ԱԳՆ-ն հայտարարության մեջ: