Կոնստանտին Կոսաչև. Ռուսաստանը պատրաստ է ամբողջությամբ վերսկսել խորհրդարանական բանակցությունը Ուկրաինայի և Վրաստանի հետ
Ռուսաստանը պատրաստ է ամբողջությամբ վերսկսել խորհրդարանական բանակցությունը Ուկրաինայի և Վրաստանի հետ– հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը հեռակամրջի ժամանակ, որին մասնակցել է «Միացյալ Վրաստան-ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:
Կոսաչևի խոսքով, ռուս խորհրդարանականները թեժ թեմաներից չեն վախենում: «Մենք ասելիք ունենք և պատրաստ ենք լսել մեր զրուցակիցների փաստարկները», – ասել է Կոսաչևը:
Ըստ վերջինիս եթե հնարավոր չէ այլ մակարդակի վերականգնել հարաբերությունները, ապա նման թեմաների շուրջ բանակցությունները պետք է սկսեն հենց խորհրդարանականները: