Կոնգրեսմենի Վրաստան այցը միանշանակ աջակցության ուղերձ է. Յագո Խվիչիա
Կոնգրեսմենի Վրաստան այցը միանշանակ աջակցության ուղերձ է. Յագո Խվիչիա

Առաջին հերթին բարեկամ երկրի միանշանակ աջակցության ուղերձն է, որը շատ կարևոր է: Շատ հետաքրքիր է, որ մեր ընկերը հիշում է մեզ և հոգում է այս երկրի ճակատագրի մասին,- այսպես է արձագանքում «Գիրչիի» առաջնորդ Յագո Խվիչիան կոնգրեսականի Վրաստան նախատեսվող այցին:

Պատգամավորի խոսքով, «Գիրչին» կոնգրեսականներին կներկայացնի Շառլ Միշելի փաստաթղթի վերաբերյալ իր տեսլականը:

«Մենք հյուրերին մեր կարծիքը կասենք այն մասին, թե որ կողմն ինչպես է գործում Շառլ Միշելի փաստաթղթի ուղղությամբ: Միևնույն ժամանակ, մենք մեր կարծիքն ենք հայտնելու այսպես կոչված համաներման հարցի վերաբերյալ, որտեղ կողմերը չկարողացան հասնել կոնսենսուսի և «Ազգային շարժումը» դա անվանում է որպես իր հիմնական փաստարկ: Լավ կլինի, որ ընկերներից պարզաբանումներ լսենք այս մասի վերաբերյալ», – ասել է Խվիչիան:

Կոնգրեսի պատվիրակությունը սենատոր Ջին Շահինի գլխավորությամբ Վրաստան կայցելի այս շաբաթ: