Փարիզի «Մաստերսից» հետո պարզվել են ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները: Վերջին երկու ուղեգիրը նվաճել են ավստրիացի Դոմինիկ Տիմը և խորվաթ Մարին Չիլիչը:
Այսպիսով նոյեմբերի 11-18-ին Լոնդոնում մրցելու են.
Նովակ Ջոկովիչը (Սերբիա)
Ռաֆաել Նադալը (Իսպանիա)
Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա)
Խուան Մարտին Դել Պոտրոն (Արգենտինա)
Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա)
Քևին Անդերսոնը (ՀԱՀ)
Դոմինիկ Տիմը (Ավստրիա)
Մարին Չիլիչը (Խորվաթիա)
Մեծ է հավանականությունը այն բանի, որ վնասվածքի պատճառով մրցաշարին չմասնակցեն Նադալը և Դել Պոտրոն: Նրանք չեն մասնակցել նաև Փարիզի մաստերսին: Այս դեպքում, իսպանացու և արգենտինացու փոխարեն մրցաշարին կմասնակցեն ամերիկացի Ջոն Իսները և ճապոնացի Քեյ Նիշիկորին:
2017 թվականի սեզոնի վերջին մրցաշարում հաղթել է բուլղարացի Գրիգոր Դմիտրովը, նա եզրափակիչ հանդիպմանը պարտության է մատնել բելգիացի Դավիթ Գոֆինին:
Հեղինակ -
Edgar Barsegyan