Կոլումբիայում ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել
Կոլումբիայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել։ Արդյունքում 15 մարդ զոհվել է։
Այս մասին հաղորդում էր Reuters-ը։
Դեպքը տեղի է ունեցել Կոլումբիայի հյուսիս-արևելքում։ Ինքնաթիռի հետ կապը կորել է թռիչքից 12 րոպե անց, Վենեսուելայի սահմանին գտնվող Օկանա քաղաքում վայրէջք կատարելուց 11 րոպե առաջ։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ինքնաթիռում եղել է 13 ուղևոր և անձնակազմի երկու անդամ։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 15 մարդիկ մահացել են, այդ թվում՝ քաղաքական գործիչներից մեկը՝ Դիոգենես Քվինտերոն, և նրա թիմի անդամները։
Երկրի նախագահ Գուստավո Պետրոն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։