Կոլումբիայում ապօրինի ոսկու հանքի փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել, յոթը՝ վիրավորվել

12:52, 20.10.2026

Կոլումբիայի հարավ-արևմուտքում անօրինական ոսկու հանք է փլուզվել, որի հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ յոթը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Դեպքը տեղի է ունեցել Նարինյո նահանգի Սանտա Բարբարա համայնքում:

Նահանգապետը կոչ է արել ազգային կառավարությանը, Ազգային հանքարդյունաբերական գործակալությանը և հանքերի և էներգետիկայի նախարարությանը արագացնել անօրինական և փոքրածավալ հանքագործների ֆորմալացման գործընթացը՝ աշխատանքային պայմանները և անվտանգության չափանիշները բարելավելու համար:

Նմանատիպ միջադեպ տեղի է ունեցել օգոստոսին Նարինյո նահանգի մեկ այլ հանքում, որի հետևանքով զոհվել է 13 մարդ:

Նմանատիպ