Սուդանի և Հարավային Սուդանի միջև վիճելի տարածքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 73 մարդ

14:10, 20.10.2026

Սուդանի և Հարավային Սուդանի միջև վիճելի տարածքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 73 մարդ, 19-ը՝ վիրավորվել։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Աբյեյ շրջանի շուկայի տարածքում։ Սուդանի իշխանությունների կարծիքով՝ հարձակումը, ամենայն հավանականությամբ, իրականացրել են տեղական զինված խմբավորումները։

Ռոյթերսը գրում է, որ Աբյեյը նավթով հարուստ տարածք է, որը համատեղ կառավարվում է Հարավային Սուդանի և Սուդանի կողմից, և երկուսն էլ հավակնություններ ունեն այդ տարածքի նկատմամբ։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է։

Տեղեկատվության համար՝ Սուդանում 2023 թվականի ապրիլից ի վեր բախում է տեղի ունենում Սուդանի զինված ուժերի և արագ աջակցության ռազմականացված ուժերի միջև։

Հարավային Սուդանը անջատվել է Սուդանից 2011 թվականին։ Ավելի քան 100 երկիր ճանաչել է նրա անկախությունը։

Նմանատիպ