Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում քաղաքապետարանում բռնկված հրդեհի գործով շարունակվող հետաքննության շրջանակներում ձերբակալվել է մի տղամարդ
Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում քաղաքապետարանում բռնկված հրդեհի կապակցությամբ ձերբակալվել է մի տղամարդ։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ տղամարդը 50 տարեկանից փոքր է, կապեր ունի ծայրահեղ ձախ շրջանակների հետ և նախկինում արդեն իսկ գտնվել է անվտանգության ծառայությունների հսկողության ցուցակում՝ մասնավոր անձի նկատմամբ բռնի գործողությունների համար։
Ձեր տեղեկության համար՝ Ֆրանսիայում շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ դիմակավորված խումբը հրդեհել է Լիմոժի քաղաքապետարանը։
Ըստ իշխանությունների՝ 1883 թվականին բացված շենքը ներսից «գրեթե 100%-ով ավերվել է»։ Հրշեջները կարողացել են փրկել միայն շենքի հետևի, ժամանակակից մասը։