Կոհիր Ռասուլզոդա․ «Մեր երկրների համար պատմական պահ է, Վրաստանի կառավարության ղեկավարն առաջին անգամ է այցելել Տաջիկստան, վստահ եմ, որ մեր հարաբերությունների պատմության մեջ կարևոր գլուխ կգրվի»
«Սա պատմական պահ է մեր երկրների համար։ Վրաստանի կառավարության ղեկավարն առաջին անգամ է այցելում Տաջիկստան, և համոզված եմ, որ մեր հարաբերությունների պատմության մեջ նոր, շատ կարևոր էջ կգրվի», – այս մասին Տաջիկստանի Հանրապետության վարչապետ Կոխիր Ռասուլզոդան հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցի ժամանակ:
Կոխիր Ռասուլզոդան վերահաստատել է տաջիկական կողմի պատրաստակամությունը Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացման գործում։
«Սա պատմական պահ է մեր երկրների համար։ Վրաստանի կառավարության ղեկավարն առաջին անգամ է այցելում Տաջիկստան, և համոզված եմ, որ մեր հարաբերությունների պատմության մեջ նոր, շատ կարևոր էջ կգրվի։
Մեր ժողովուրդների միջև հարաբերությունները միշտ հիմնված են եղել վստահության, հարգանքի և անկեղծության վրա։ Տաջիկ ժողովրդի սրտում վրացիներն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում իրենց բնավորության, հարուստ մշակույթի և ավանդույթների շնորհիվ։ Վրացի ընկերների ավանդը Տաջիկստանի գիտության, առողջապահության, շինարարության և ճարտարապետության ոլորտներում առանձնահատուկ տեղ է գրավում մեր պատմության մեջ։
Մեր հանդիպմանը ևս մեկ կարևոր նշանակություն է հաղորդում Դուշանբեի կենտրոնում գտնվող գլխավոր պողոտաներից մեկի անվանումը: Մեր երկրները միշտ լավ են հասկացել միմյանց, և այսօր մեր ընդհանուր նպատակն է լուրջ լիցք հաղորդել բոլոր ուղղություններով երկկողմ համագործակցությանը»,- նշել է Կոխիր Ռասուլզոդան։