Կոչ ենք անում Վրաստանի քաղաքացիներին, ձեռնպահ մնալ Իտալիա ճամփորդությունից, առանձնապես նրա հյուսիսային շրջաններ. Արտաքին գործերի նախարարություն
Հաշվի առնելով Իտալիայի հանրապետության որոշ շրջաններում կորոնավարակի (COVID-19) տարածման բարձր ցուցանիշը, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ Իտալիա, հատկապես նրա հյուսիսային շրջաններ մեկնելուց, որտեղ վարակի տարածման դեպքերը շատ են: Հայտարարությունը տարածել է Վրաստանի արտգործնախարարությունը:
«Մենք կոչ ենք անում քաղաքացիներին ձեռնպահ մնալ Լոմբարդիա, Վենետիկ, Էմիլիա, Ռոմանիա քաղաքներ, ինչպես նաև բարձր ռիսկի տակ գտնվող շրջաններ այցելելուց: Այդ թվում են նաև ՝ Լացիո, Աբրուսկո, Բազիլիկատա, Կամպանիա, Պուլիա, Կալաբրիա, Սիցիլիա, Մարչե, Ֆրիուլի, Վենետիկ, Ջուլիա Տոսկանա, Բոլզանո, Լիգուրիա և այլ քաղաքներ: Մենք նաև կոչ ենք անում քաղաքացիներին հաշվի առնել այն փաստը, որ առանձին պետություններ և ավիաընկերություններ որոշել են կասեցնել կամ սահմանափակել թռիչքների հաճախականությունը Իտալիա, ինչը էապես խանգարում է ճանապարհորդել Իտալիա և հակառակը:
Իտալիայում Վրաստանի քաղաքացիներին հերթական անգամ հորդորում ենք հնազանդվել տեղական կառավարման մարմինների ցուցումներին և հանձնարարականներին, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել Հռոմում Վրաստանի դեսպանատանը ՝ +333 8879123 հեռախոսահամարով»,- ասված է արտգործնախարարության հայտարարության մեջ