Կոչ ենք անում բոլոր ուժերին, կողքի դնել քաղաքական շահերը Վրաստանի ապագայի համար. Եվրախորհրդարանականներ
Եվրախորհրդարանականները կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին, կողքի դնել կուսակցական շահերը: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանականների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Եվրախորհրդարանի կայքում:
Եվրոպացի օրենսդիրները սատարում են Եվրամիության միջնորդությանը և կոչ են անում բոլոր քաղաքական առաջնորդներին զերծ մնալ առանց այն էլ թեժ քաղաքական մթնոլորտը սրելուց:
«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մի կողմ դնել կուսակցական շահերը, հանուն Վրաստանի ապագայի, կառուցողական աշխատել փոխզիջման և հաշտեցման ոգով, ճգնաժամը կարգավորելու համար և զերծ մնալ առանց այդ էլ թեժ քաղաքական մթնոլորտը սրելուց: Երկրի խորհրդարանական ժողովրդավարության կայունությունը և նրա եվրոպական և եվրաատլանտյան ձգտումները միանշանակ արժեն բոլոր ջանքերով:
Մենք վճռականորեն աջակցում ենք Եվրամիության միջնորդական ջանքերին, որը ղեկավարում է Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնը: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական առաջնորդներին, օգտվել հավասար համաձայնության հնարավորությունից, որը մինչ այժմ հնարավոր է և քննարկման մեջ առաջին տեղում դնել, Վրաստանի քաղաքացիներին և նրանց կարիքները: Մենք հավատում ենք, որ վրացական քաղաքական դասը կպաշտպանի ստանձնած պատասխանատվությունը և ելք կգտնի այս ճգնաժամից դուրս գալու համար:
Եվրախորհրդարանը միշտ աջակցել է Վրաստանի ընտրված ուղղուն, Եվրամիության հետ ավելի խորը հարաբերությունների հաստատման ճանապարհին և դա բազմակուսակցական աջակցությունն է: Մենք անընդհատ ուժեղ քաղաքական աջակցություն ենք առաջարկում երկրին, այս ճանապարհը շարունակելու համար: Այնուամենայնիվ, հնարավոր է էական առաջընթաց, երբ վրացական քաղաքականության մեջ անտագոնիզմը և բևեռացումը փոխարինվեն կառուցողական համագործակցությամբ և երբ երկրի ժողովրդավարական ինստիտուտները կարողանան պատշաճ կերպով կատարել իրենց դերը: Մենք պատրաստ ենք օգնել Վրաստանին բարդ իրավիճակում», – ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրել են, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մակքալիսթերը, Հարավային Կովկասի պատվիրակության նախագահ, Մարինա Կալիուրանդին և Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության նախագահ, Անդրիուս Կուբիլիուսը: Ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խմբի առաջատար անդամ, Վիոլա ֆոն Կրամոնը, Եվրախորհրդարանի Վրաստանի հարցով զեկուցող, Սվեն Միքսերը, Եվրախորհրդարանի Ուկրաինայի հարցով զեկուցող Միխաել Գալերին և Եվրախորհրդարանի Բելառուսի հարցով զեկուցող, Պետրաս Աուստրևիչուսը: