Կոչ ենք անում բոլոր քաղաքական կուսակցություններին, հնարավորություն տալ ավելի բազմազան խորհրդարանին, կատարել լիիրավ դերը Վրաստանի ժողովրդավարությունում. ԵԱՀԿ-ում Նորվեգիայի դեսպան
Վրաստանին անհրաժեշտ են ինչպես գործող խորհրդարան, այնպես էլ գործող խորհրդարանական ընդդիմություն,- այս մասին ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստում, հայտարարել է կազմակերպությունում Նորվեգիայի դեսպան, Անե-Քիրստի Կառլսենը:
«Նորվեգիան ողջունում է Վրաստանի ջանքերը, համավարակով առաջացած բարդ իրավիճակում թափանցիկ ընտրությունների անցկացման կապակցությամբ: Մենք սատարում ենք ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի և ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովների նախնական համատեղ եզրակացություններին, հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի վերաբերյալ և սպասում ենք ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի վերջնական զեկույցին:
Մեզ ցավում ենք ընտրությունների երկրորդ փուլի և խորհրդարանի բոյկոտելու մասին ընդդիմադիր կուսակցությունների որոշումը: Վրաստանին անհրաժեշտ է ինչպես գործող խորհրդարան, այնպես էլ գործող խորհրդարանական ընդդիմություն: Սա հատկապես կարևոր է այն ժամանակ, երբ երկիրը կանգնում է համավարակով պատճառած լուրջ մարտահրավերների առջև: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական կուսակցություններին, գտնել ընդհանուր լեզու և հնարավորություն ընձեռել նոր և ավելի բազմազան խորհրդարանին իր լիարժեք դերակատարումը ունենալ Վրաստանի ժողովրդավարության մեջ:
Տեղական և միջազգային դիտորդների կողմից ընտրություններում հայտնաբերված թերությունները պետք է շտկվեն և պատասխանատու մարմինները պետք է անհապաղ, անկողմնակալ և թափանցիկ հետաքննեն բոլոր մեղադրանքները և ժամանակին լուծել դրանք: Արձանագրված թերությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ են ջանքեր գործադրել ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը համախմբելու համար»,- ասված է ԵԱՀԿ-ում Նորվեգիայի դեսպանի հայտարարության մեջ, որը տարածել է ԵԱՀԿ-ում Նորվեգիայի պատվիրակությունը:
Կառլսենը բարձր է գնահատել նաև Վրաստանի իշխանությունների և Օդիրի ջանքերը, համավարակի ֆոնին ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնելու կապակցությամբ:
«Նորվեգիան կշարունակի ակտիվորեն ներգրավված լինել, և մենք կշարունակենք վճռականորեն աջակցել Վրաստանի ժողովրդավարությանը և եվրոպական ուղուն», – ասել է Նորվեգիայի դեսպանը ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստում: