Կոչ եմ անում բնակչությանը, զգուշությամբ վերաբերել անայցագրային ռեժիմին
Այսօր Վրաստանի քաղաքացիների վիզայի ազատականացման հետ կապված որևէ վտանգ չի սպառնում, սակայն ցանկանում եմ մեկ անգամ ևս կոչ անել մեր բնակչությանը, զգուշությամբ վերաբերել այն հնարավորությանը, որը մեզ շնորհվել է վիզայի ազատականացմամբ,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Նրա խոսքով, վիզայի ազատականացման պայմաններից օգտվել են Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ:
«Մեկ անգամ ևս հիշեցնում եմ բոլոր քաղաքացիներին, որ սա 90-օրյա այցի համար սահմանված անայցագրային ռեժիմն է և համապատասխանաբար, անհրաժեշտ է պաշտպանել այդ պայմանը, որպեսզի շարունակվի անխափան և չառաջանան որևէ հարցեր վիզայի ազատականցման հետ կապված: Այս փուլում, գոյություն չունի որևէ հիմք, որպեսզի վերանայվեն պայմանները»,- հայտարարել է Միխեիլ Ջանելիձեն: