Կլիչկոն մտադրություն ունի մասնակցելու Ուկրաինայի նախագահական ընտրություններին
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մտածում է 2019 թվականին Ուկրաինայի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: Այս մասին հայտնում է Tagesspiegel հրատարակչությունը:
«Դուք խոսում եք հաջորդ տարվա նախագահական ընտրությունների մասին… ես մտածում եմ այդ մասին: Բայց ես կցանկանայի ավարտել այն ամենը, ինչ խոստացել եմ: Ես կյանքի սկզբունք ունեմ. պետք է պահեմ իմ խոսքը և այն ավարտին հասցնեմ»,- ասել է Կլիչկոն:
Նրա խոսքով, բոլորն էլ քաղաքական հավակնություններ ունեն, բայց քաղաքականության մեջ այդ ամենն «այնքան արագ չի լինում, որքան սպորտում»:
Հեղինակ -
Edgar Barsegyan