Հույս ունեմ, որ ՈՒկրաինայում սկսվելու է նոր դարաշրջան. Յուլյա Տիմոշենկո
Հույս ունեմ, որ ՈՒկրաինայում սկսվելու է նոր դարաշրջան. Յուլյա Տիմոշենկո

Հույս ունեմ, որ ՈՒկրաինայում սկսվելու է նոր դարաշրջան,-այս հայտարարությունը քվեարկելուց հետո արել է ՈՒկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն:

ՈՒկրաինայի նախկին վարչապետը քվեարկել է քիչ առաջ:

Այսօր, 35 միլիոն ընտրողը հինգ տարի ժամկետով ընտրելու է երկրի առաջնորդին: Այս պաշտոնի համար հավակնում է 39 թեկնածու: Դրանցից առանցնանում են՝  շոումեն Վլադիմիր Զելենսկին, ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն և գործող նախագահ Պետրո Պորոշենկոն:

Երկրի մասշտաբով բացված է 29 հազարից ավելի ընտրատեղամաս: Քվեարկությունը սկսվել է առավոտյան 8-ին և ավարտվելու է երեկոյան ժամը 20:00-ին: Հենց այդ ժամանակ հայտնի կլինեն էգզիթփոլների արդյունքները:

Այն դեպքում, եթե ոչ մի թեկնածու չի ստանա 50 տոկոսից ավել ձայն ապա նշանակվելու է երկրորդ փուլը: Եթե դա լինի այդպես ապա երկրորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 21-ին: Հատկանշական է, որ փորձագետների մեծամասնությունը կանխատեսում է, որ ընտրությունները առաջին փուլում չեն ավարտվելու:

Ընտրությունները լուսաբանելու նպատակով ՈՒկրաինայում է գտնվում Վրաստանի առաջին ալիքի նկարահանող խումբը: