Ես և իմ ընտանիքը ձայն ենք տվել ՈՒկրաինային. Պետրո Պորոշենկո
Ես և իմ ընտանիքը ձայն ենք տվել ՈՒկրաինային. Պետրո Պորոշենկո

ՈՒկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն քվեարկել է նախագահական ընտրություններում: Ինչպես նա ընտրատեղամասում ասել է լրագրողներին, քվեարկել է հանուն ՈՒկրաինայի:

«Այսօր քվեարկել եմ ՈՒկրաինայի օգտին, ինչպես նաև իմ ընտանիքի անդամները և բոլոր ուկրաինացիները: Ընտրողները հնարավորություն ունեն արտահայտել իրենց կամքը: Սա շատ կարևոր է, որպեսզի ընթանանք առաջ և վերադառնանք եվրոպական ընտանիք, դառնանք ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ»,-հայտարարել է Պետրո Պորոշենկոն:

Նրա խոսքերով, ինքը համոզված է, որ ընտրությունները լավ են կազմակերպված:

Այսօր, 35 միլիոն ընտրողը հինգ տարի ժամկետով ընտրելու է երկրի առաջնորդին: Այս պաշտոնի համար հավակնում է 39 թեկնածու: Դրանցից առանցնանում են՝  շոումեն Վլադիմիր Զելենսկին, ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն և գործող նախագահ Պետրո Պորոշենկոն:

Երկրի մասշտաբով բացված է 29 հազարից ավելի ընտրատեղամաս: Քվեարկությունը սկսվել է առավոտյան 8-ին և ավարտվելու է երեկոյան ժամը 20:00-ին: Հենց այդ ժամանակ հայտնի կլինեն էգզիթփոլների արդյունքները:

Այն դեպքում, եթե ոչ մի թեկնածու չի ստանա 50 տոկոսից ավել ձայն ապա նշանակվելու է երկրորդ փուլը: Եթե դա լինի այդպես ապա երկրորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 21-ին: Հատկանշական է, որ փորձագետների մեծամասնությունը կանխատեսում է, որ ընտրությունները առաջին փուլում չեն ավարտվելու:

Ընտրությունները լուսաբանելու նպատակով ՈՒկրաինայում է գտնվում Վրաստանի առաջին ալիքի նկարահանող խումբը: