Կլիչկոն մտադրություն ունի մասնակցելու Ուկրաինայի նախագահական ընտրություններին
Կլիչկոն մտադրություն ունի մասնակցելու Ուկրաինայի նախագահական ընտրություններին

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մտածում է 2019 թվականին Ուկրաինայի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: Այս մասին հայտնում է Tagesspiegel հրատարակչությունը:

«Դուք խոսում եք հաջորդ տարվա նախագահական ընտրությունների մասին… ես մտածում եմ այդ մասին: Բայց ես կցանկանայի ավարտել այն ամենը, ինչ խոստացել եմ: Ես կյանքի սկզբունք ունեմ. պետք է պահեմ իմ խոսքը և այն ավարտին հասցնեմ»,- ասել է Կլիչկոն:

Նրա խոսքով, բոլորն էլ քաղաքական հավակնություններ ունեն, բայց քաղաքականության մեջ այդ ամենն «այնքան արագ չի լինում, որքան սպորտում»: