Կիրիլ Դմիտրիև - Ուկրաինայում հակամարտության կողմնակիցները մտահոգված են Վոլոդիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև նախատեսված բանակցություններից
Ուկրաինայում հակամարտության կողմնակիցները մտահոգված են Վոլոդիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև նախատեսված բանակցություններից, ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։
«Եվրոպացի և բրիտանացի հակամարտության կողմնակիցները խուճապի մեջ են», – սոցիալական ցանցերում գրել է Կիրիլ Դմիտրիևը։
Այսպես է պաշտոնյան արձագանքել Politico-ի և Bild-ի հրապարակումներին, որոնք կանխատեսումներ էին արել այն մասին, թե որ եվրոպացի առաջնորդները կարող են մասնակցել բանակցություններին։