Կիրիլ Դմիտրիև – Դոնալդ Թրամփը և նրա թիմը ձգտում են իրական լուծման, թող այս մեծ օրը խաղաղություն լինի

14:36, 18.08.2025

Դոնալդ Թրամփը և նրա թիմը ձգտում են իրական լուծման, թող այս մեծ օրը խաղաղություն լինի,- ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։

Դմիտրիևը սոցցանցերում կիսվել է ԱՄՆ նախագահի հայտարարությամբ, որտեղ Դոնալդ Թրամփը գրում է, որ այսօր մեծ օր է ԱՄՆ-ի համար։

«Թրամփը և նրա թիմը ձգտում են իրական լուծման։ Թող այս մեծ օրը խնդրի լուծումը և խաղաղությունը գերակշռեն», – գրել է Դմիտրիևը։

Հիշեցնենք, որ այսօր Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղական ժամանակով ժամը 13:15-ին կհանդիպի Վոլոդիմիր Զելենսկիի հետ, իսկ մոտ մեկ ժամ տևած հանդիպումից հետո նրանց կմիանան եվրոպացի առաջնորդները։

Նմանատիպ