Կիպրոսում սահմանվել է պարետային ժամ: Ինչպես հայտարարել է երկրի առողջապահության նախարար Կոնստանտինոս Իոանուն, կղզում կչեղարկվի խիստ կարանտինի ռեժիմը, սակայն նոյեմբերի 30-ից կգործի պարետային ժամ: Որոշումը կայացրել է նախարարությունը՝ Կիպրոսում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ ավելացման ֆոնին:
Նոր կանոնակարգերով, ռեստորանները և սրճարանները կփակվեն երեկոյան ժամը 7-ին: Կփակվեն նաև մարզասրահները, իսկ առևտրի կենտրոններում, գեղեցկության սրահներում և կինոթատրոններում սոցիալական հեռավորության պաշտպանությունը կխստացվի:
Կիպրոսում համավարակի մեկնարկից մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի 9 673 դեպք: