Կիպրոսի նախագահը Վրաստան է այցելելու ապրիլի 16-18-ին – նախատեսված այցը Նիկոսայում որակել են պատմական

10:24, 13.04.2019

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը Վրաստան է այցելելու ապրիլի 16-18-ին: Այս մասին հայտարարել է Կիպրոսի կառավարության մամլո խոսնակ Պրոդրոմոս Պրոդրոմուսը: Նրա խոսքով, այցն ունի պատմական նշանակություն և Կիպրոսի նախագահը առաջին անգամ է այցելելու է Վրաստան: Տեղեկությունն այս մաին տարածում է Կիպրոսի Լուրերի գործակալությունը:

Նիկոսիայում հայտարարում են, որ այցի շրջանակներում խոսքը վերաբերելու է երկկողմ հարաբերություններին, ներդրումներին և առևտրի հարցերին: Քննարկվելու է նաև Եվրամիության հետ Վրաստանի կապերի հզորացման թեման:

Նմանատիպ