ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն «Լիլի» դեմ Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրի խաղի ավելացված ժամանակում զարգացրել է 44.7 կմ ժամ արագություն և դարձել գոլի հեղինակ:
Այդ դրվագում 18-ամյա ֆրանսիացու միջին արագությունը կազմել է 36 կմ/ժամ, գրում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ ութակի օլիմպիական չեմպիոն, 100 և 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, աշխարհի 11-ակի չեմպիոն Ուսեյն Բոլթի միջին արագությունը 100 մետրում կազմում էր 37.5 կմ/ժամ:
«Լիլի» դեմ խաղում ՊՍԺ-ն հաղթել է 3:1 հաշվով, իսկ Մբապեն աչքի է ընկել մեկ անգամ, իսկ Մբապեն աչքի էր ընկել մեկ անգամ:
Հեղինակ -
Edgar Barsegyan