Կիևում նռնականետից գնդակոծել են «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքը: Այս մասին հայտնում է Ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը: Իրավապահները այս հարձակումը որակավորել են որպես ահաբեկչություն:
Ինչպես հայտնի է ոստիկանություն ահազանգ է ստացվել տեղական ժամանակով ժամը 3:40-ին: Դեպքի վայր ժամանակ ոստիկանները հայտնաբերել են վնասված շենքը:
Ականատեսների խոսքով, հեռուստատեսության վրա հարձակվել է երկու մարդ: Կրակ բացելուց հետո հանցագործները դիմել են փախուստի: Այժմ ոստիկանները որոնում են նրանց:
Հայտնի ուկրաինացի բլոգեր, Անտոն Խոդզը հեռուստատեսության շենքի վրա հարձակումը անվանում է սադրանք, որը նպատակաուղղված էր այսօր ծրագրված ցույցը խափանելուն:
Այսօր, ՈՒկրաինա 112 հեռուստաալիքի մոտ ծրագրված է բողոքի ցույց, որը կապված է Օլիվեր Սթոունի ֆիլմի ցուցադրման հետ: