Կիևի մարզում ռուսական օդային հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հազարավոր ընտանիքներ՝ առանց ջեռուցման
Կիևի մարզում ռուսական օդային հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հազարավոր ընտանիքներ՝ առանց ջեռուցման

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա գիշերային հերթական օդային հարձակման հետևանքով Կիևի մարզում զոհվել է 50-ամյա տղամարդ։

Այս մասին հայտնել է Կիևի ռազմական վարչակազմը։

Հարձակման արդյունքում վնասվել է երկու ավտոգազալցակայան։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հարվածի հետևանքով վեց հազար բնակարան մնացել է առանց ջեռուցման։ Նրա խոսքով՝ հիմնականում խոսքը այն շենքերի մասին է, որոնց ջեռուցման համակարգը վնասվել էր դեռևս հունվարի 9-ին Ռուսաստանի կողմից իրականացված նախորդ հարձակման ժամանակ, և տեխնիկական վերականգնման աշխատանքները դեռ շարունակվում էին։

Ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք և էներգետիկ ենթակառուցվածքներ են վնասվել նաև Օդեսայում։