Կիևի և Խարկովի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, տասնյակ մարդիկ վիրավորվել են

10:21, 03.01.2024

Կիևի և Խարկովի վրա Ռուսաստանի հրթիռային հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է հինգի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այդ մասին գրում է «Reuters»-ը։

Կիևում օդային հարձակման հետևանքով մեքենաներ են վնասվել, վնասվել են նաև տեղական ենթակառուցվածքները։

Ականատեսների վկայությամբ՝ պայթյունները վնասել են նաեւ բնակելի շենքերը։

Նմանատիպ