Քվեմո Քարթլիի ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել սպանության փորձի մեղադրանքով
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Մառնեուլի շրջանային վարչության աշխատակիցները, օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, սպանության փորձի մեղադրանքով ձերբակալել են 1996 թվականին ծնված Մ.Շ.-ին։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։
ՆԳՆ-ի տվյալներով՝ հանցագործությունը նախատեսում է ազատազրկում մինչև 15 տարի ժամկետով։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Մառնեուլում գտնվող ռեստորաններից մեկում՝ վեճի ընթացքում, սուր առարկայով տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ է հասցրել 1999 թվականին ծնված Մ.Օ.-ին, ապա փախուստի է դիմել դեպքի վայրից։ Վիրավոր տղամարդուն տեղակայել են հիվանդանոց՝ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Ոստիկանությունը Մ.Շ.-ին ձերբակալել է կարճ ժամանակում՝ դեպքից անմիջապես հետո։
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108-րդ հոդվածով», – նշված է նախարարության հայտարարության մեջ։