Քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկից հետո անկախ թեկնածու և Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանը հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրություններում
Անկախ թեկնածու և Բուխարեստի գործող քաղաքապետ Նիկուշոր Դանը հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրություններում։
Արդյունքների համաձայն՝ Նիկուշոր Դանը ստացել է ձայների 54.34 տոկոսը, մինչդեռ ծայրահեղ աջ թևի առաջնորդ Ջորջե Սիմիոնը՝ 45.66 տոկոսը։
Հաշվարկվել է քվեաթերթիկների 99 տոկոսը։ Ընտրություններին մասնակցել է 11.64 միլիոն ռումինացի։
Հիշեցնենք, որ Ռումինիայում նախագահական ընտրությունները նույնպես անցկացվել են 2024 թվականի նոյեմբերին։ Ընտրություններում հաղթել է անկախ աջակողմյան թեկնածու Կալին Գեորգեսկուն, սակայն Ռումինիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները։ Սահմանադրական դատարանի դատավորները հայտարարել են, որ արդյունքները չեղյալ համարելու որոշումը հիմնված է հետախուզական փաստաթղթերի վրա, որոնք հաստատում են Ռուսաստանի ազդեցությունը ընտրությունների առաջին փուլի վրա։