Քվեարկության արդյունքները ցավալի էին, որոնք աջակցել են Վրաստանում բևեռացմանը. Կառլ Հարցել
Մենք աջակցում ենք վստահության վերականգնման փորձի անհրաժեշտությանը – այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը, մեկնաբանելով համամասնական համակարգի վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների տապալումն ու ընդիմության բողոքի ցույցերը:
«Ինչպես գիտենք, անցյալ շաբաթ կայացած քվեարկությունը գրավեց մեր ուշադրությունը: Մենք ցավում ենք, ոչ այն պատճառով, որ Եվրամիությունը ունի հաստատուն դիրքորոշում ընտրական համակարգի ընտրության վերաբերյալ, ինչը Վրաստանի քաղաքացիների որոշելունն է, այլ ցավում ենք գոյություն ունեցող սպասումների և ընդհանուր քաղաքական ենթատեքստի պատճառով: Հետևաբար, ինձ համար ցավալի էր տեսնել անցած շաբաթվա քվեարկության արդյունքը, որը ոչ միայն համամասնական համակարգի դեմ էր, այլ նա աջակցել է Վրաստանում բևեռացմանը: Այդ պատճառով մենք մտահոգված ենք և ներգրավվել ենք գործընթացին: Մենք շարունակում ենք աջակցել վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությանը, իրավիճակը բարելավելու համար», – ասել է Կառլ Հարցելը: