Քութայիսիի հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել ՆԳ նախարարության աշխատակիցների կողմից անչափահասների նկատմամբ լիազորությունների հնարավոր չարաշահման փաստով
Քութայիսիի հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել ՆԳ նախարարության աշխատակիցների կողմից անչափահասների նկատմամբ լիազորությունների հնարավոր չարաշահման փաստով

Քութայիսիի հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել ՆԳՆ աշխատակիցների կողմից անչափահասների նկատմամբ լիազորությունների հնարավոր չարաշահման փաստով։ Այս մասին ասվում է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության մեջ։

2023 թվականի դեկտեմբերի 19-ին Քութայիսի քաղաքում Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել 333-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության նշաններով անչափահասների նկատմամբ ՆԳՆ աշխատակիցների կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ։

Հատուկ քննչական ծառայությունը, արագ, արդյունավետ և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով, ձեռնարկում է անհրաժեշտ քննչական և դատավարական բոլոր գործողություններ»,- ասված է հաղորդագրությունում։