Քութաիսիում, փլուզվող շենքերում բնակվող ընտանիքներին փոխանցվելու է 274 բնակարան
Փախստականների, էկոմիգրանտների և ապրուստի միջոցներով ապահովման գործակալության տնօրեն Բեսարիոն Սիմոնիշվիլին և Քութաիսիի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Էրեմեիշվիլին, այցելել են Քութաիսիի այն բնակավայրերը, որտեղ փախստականները ապրում են վթարային և փլուզվող շենքերում: Այս մասին տեղեկությունը տարածում է փախստականների գործակալությունը:
Գործակալության տնօրենի խոսքով, հատկապես կարևոր և առաջնահերթ է, որ ոչ մի տեղահանված այսպիսի ծանր պայմաններում չլինի:
«Մոտ ժամանակներս, Քութաիսիում, նորակառույց շենքերում 274 բնակարանները կփոխանցվեն փլուզվող շենքերում բնակվող փախստական ընտանիքներին: Փախստականների հարցերը ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքն ընթացքի մեջ է, որից հետո պարզ կլինի, թե կոնկրետ որ օբյեկտները կփակվեն այս փուլում»,- ասված է փախստականների գործակալության հայտարարության մեջ: