Հրապարակվել է 600 տեղահանված ընտանիքների ցուցակը, որոնց բնակարաններ կտրամադրվեն Զուգդիդիում
Հրապարակվել է 600 տեղահանված ընտանիքների ցուցակը, որոնց բնակարաններ կտրամադրվեն Զուգդիդիում

Փախստականների, էկոմիգրանտների և կենսապահովման միջոցների ապահովման գործակալությունը Զուգդիդիում, նորակառույց շենքերում բնակարաններ կտրամադրի 600 հարկադիր վերաբնակների ընտանիքների։ Գործակալության տվյալներով, փախստականների հիմնախնդիրներն ուսումնասիրող հանձնաժողովը յուրաքանչյուր ընտանիքի հարցով զբաղվել է բաց և թափանցիկ՝ երկարաժամկետ բնակեցման չափանիշներին համապատասխան։ Նրանց խոսքով, այս փուլում, բացի այդ, փակվում են Զուգդիդիում հարկադիր վերաբնակների երկու փլուզվող շենքեր։

Գործակալության կայքում հրապարակվել է փախստական ընտանիքների ցուցակը, որոնց բնակարաններ կտրամադրվեն Զուգդիդիում։

«Միևնույն ժամանակ, հանձնաժողովի որոշմամբ, 172 հարկադիր վերաբնակների ընտանիք կստանա վարչական խոստումը, ըստ որի՝ առաջիկայում բնակարանները կտրամադրվեն անվերապահորեն։

Գործակալության տնօրեն, Բեսարիոն Սիմոնիշվիլին և փախստականների հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի անդամները անհատապես կհանդիպեն բոլոր հարկադիր վերաբնակների հետ, ովքեր հարցեր ունեն բնակարանների բաշխման գործընթացի վերաբերյալ։ Նոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին, ժամը 10:00-18:00-ը Զուգդիդիում (Թբիլիսիի փող. N1) տեղի կունենա փախստական ընտանիքների ընդունելությունը։

Փախստական ընտանիքների ցանկը, որոնց բնակարան կտրամադրվեն, կարելի է գտնել գործակալության կայքում՝ https://idp.gov.ge/statement-66/»,- նշված է Փախստականների, էկոմիգրանտների և կենսապահովման միջոցների ապահովման գործակալության տեղեկատվության մեջ: