Քութաիսիում գրիպի վարակի բարդացումից մահացել է երիտասարդ տղամարդ:
24-ամյա երիտասարդը գտնվում էր Քութաիսիի բժշկական կենտրոնում:
Ինչպես Առաջին ալիքին հայտնել է «Էվեքս»-ի հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Գիորգի Նիորաձեն, հիվանդը մահացել է H1N1-ից: Դեպքը տեղի է ունեցել երեկ:
Նրա խոսքով, երիտասարդը բժշկական կենտրոնին էր դիմել ուշացած: