Քութաիսիում դժբախտ պատահարի արդյունքում զոհվել է երկու մարդ:
Աղմաշենեբելիի փողոցում կառուցվող շենքի շինարարական աշխատանքների ժամանակ, վերին հարկերից ընկել է երկու բանվոր:
Առաջին ալիքի լրագրողի փոխանցմամբ երկուսն էլ մահացել են տեղում:
Ականատեսների խոսքերով հնարավոր է դժբախտ պատահարը տեղի է ունեցել պարանի պոկվելու արդյունքում, սակայն այս փուլում դժվար է հաստատել այդ վարկածը: Շինարարական աշխատանքները իրականացնում է «Իբերիա Սթար Գրուպ» ընկերությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan