Քութաիսիում անհետ կորած տղամարդուն փրկարարները գտել են մահացած
Քութաիսիում անհետ կորած տղամարդուն փրկարարները գտել են մահացած

Քութաիսիում, Ռիոնի գետում որոնողափրկարարական գործողությունների արտդյունքում փրկարարները հայտնաբերել են երիտասարդ տղամարդու դի: Այս տեղեկությունը հաստատել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:

Փրկարարական գործողությանը ներգրավված էին 10 հրշեջ փրկարար, Թբիլիսիի արագ արձագանքման վարչության երեք ջրասույզ, երկու փչովի նավակ և հատուկ տեխնիկա: Գործողության ժամանակ գետի ափին բացված էր հատուկ գործողությունների շտաբ: