Աբասթումանիում գտել են կորած երիտասարդներին
Աբասթումանիում գտել են կորած երիտասարդներին

Հրշեջ-փրկարարներն ու պաշտպանված տարածքների գործակալության ռեյնջերները, գտել են Աբասթումանիում կորած երիտասարդներին:

Տեղեկատվությունը տարածում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

Նրանց խոսքով, իրենց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

«Ներքին գործերի նախարարության, հասարակական անվտանգության կառավարման կենտրոն՝ «112» ահազանգ էր մտել, Աբասթումանիում անհայտ կորած զբոսաշրջային խմբի մասին: Նախաձեռնողի փոխանցմամբ, մի քանի օր առաջ յոթ երիտասարդ քաղաքացիներից բաղկացած խումբը գնացել էր Աբասթումանիի անտառ, սակայն նրանց հետ կապվել չի հաջողվել, և անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը:

Զբոսաշրջային խմբի գտնվելու վայրը պարզելու համար որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են Աբասթումանիի անտառի տարածքում գտնվող Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները և պահպանվող տարածքների գործակալության ռեյնջերները: Գործողության շրջանակներում, փրկարարները զննել են աստղադիտարանի, Նասաբաջվարիի լեռան, ջրատարի և Զեկարիի լեռնանցքի տարածքները: Շարունակական որոնողա-փրկարարական գործողության արդյունքում զբոսաշրջային խումբը հայտնաբերվել է անվնաս: Այս պահին նրանց տեղափոխում են անվտանգ վայր: Նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են համապատասխան սարքավորումներով մինչև 50 հրշեջ-փրկարարներ: Գործընթացին մասնակցել են նաև պահպանվող տարածքների գործակալության ռեյնջերների խումբը և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները», – ասված է հայտարարության մեջ: