Քութաիսիի թիվ 59 շրջանային ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները
Քութաիսիի թիվ 59 շրջանային ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները: Հանձնաժողովի նախագահի, Լարինա Լալիաշվիլիի տեղեկությամբ, «Վրացական երազանքի» Քութաիսիի մեծամասնական թեկնածու Զազա Լոմինաձեն ստացել է 29 867 ձայն, ինչը 91,92 տոկոս է:
«Միասնական ազգային շարժման» Քութաիսիի մեծամասնական թեկնածու, Գրիգոլ Վաշաձեն ստացել է 2 627 ձայն ՝ 8,08 տոկոս:
Ինչ վերաբերում է քաղաքապետի թեկնածուներին, ապա «Վրացական երազանքի» թեկնածու Իոսեբ Խախալեիշվիլին ստացել է 29 914 ձայն ՝ 92 տոկոս, իսկ Գրիգոլ Շուշանիան ՝ 2 590 ձայն ՝ 8 տոկոս:
Ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է 33 823 ընտրող, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի
21,85 տոկոս:
Քութաիսիի թիվ 59 շրջանային ընտրական հանձնաժողովը երեկ ստացել է հինգ բողոք: Դրանց հեղինակը «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան է»: