Քութաիսիի օդանավակայանը մեր ամենակարևոր ռազմավարական օբյեկտներից մեկն է, որտեղ չնայած կովիդին, աշխատանքները մեկ օր չի դադարել,- այս մասին էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան հայտարարել է խորհրդարանի լիագումար նիստում ելույթ ունենալու ժամանակ:
Նաթիա Թուռնավայի հայտարարությամբ, մոտ ապագայում օդանավակայանի ընդլայնման աշխատանքների արդյունքում, Քութաիսի օդանավակայանի թողունակությունը կավելանա չորս անգամ:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ 2018-2019 թվականներին, Քութաիսի օդանավակայանում գրանցվել էր ուղևորափոխադրումների ռեկորդային ցուցանիշ, այդ թվում 50 տոկոսանոց աճ: Կհիշեցնեմ նաև, որ որ 2018-2019 թվականներին մեր օդանավակայաններով անցել է 5,2 միլիոն ուղևոր, մինչդեռ մինչ 2012 թվականը այդ թիվը կազմում էր 1,4 միլիոն: Այս ցուցանիշներն ինքնին արտացոլում են այն քաղաքականությունը, որը վարում է ձեր ղեկավարած քաղաքական ուժը, որի հետ ես առընչություն եմ ունեցել 2006 թվականին: Հիշեցնեմ, որ սա հենց այն ժամանակաշրջանն է, երբ սկսվեց բիզնեսի ռակետը: Իմ կողմից նշված թվերը ցույց են տալիս, թե ինչ աշխատանք ենք կատարել մենք, և դա այն ձեռքբերումն է, որից մենք չենք հրաժարվի»,- այսպես է դիմել Նաթիա Թուրնավան «Եվրոպական Վրաստան» խմբակցության անդամներին:
Նախարարը խորհրդարանի լիագումար նիստին մասնակցել է ինտերպելացիայի կարգով, որը պահանջել էր «Եվրոպական Վրաստան» խմբակցությությունը: