Քութաիսիի քաղաքային դատարանը կալանքի տակ է թողել խմբային բռնություն կազմակերպելու և դրան մասնակցելու մեղադրանքով կալանավորված անձանց
Քութաիսիի քաղաքային դատարանը կալանքի տակ է թողել խմբային բռնություն կազմակերպելու և դրան մասնակցելու մեղադրանքով կալանավորված անձանց

Քութաիսիի քաղաքային դատարանը կալանքի տակ է թողել խմբային բռնություն կազմակերպելու և դրան մասնակցելու մեղադրանքով կալանավորված անձանց:

Դատարանն այսօր քննել է խափանման միջոցի վերանայման հարցը: Փաստաբանները կալանավորվածների համար գրավ էին պահանջում:

Մեղադրյալների փաստաբանները նիստից հետո հայտարարեցին, որ դատավորը կալանքն ուժի մեջ թողնելու հիմք է անվանել թաքնվելու և ապացույցների ոչնչացման սպառնալիքը:

Նիստին ներկա էին ձերբակալվածները, եղբայրներ Փիրուզ և Ռեզո Ծուլուկիձեները, ինչպես նաև եղբայրներ Թամազ և Թոռնիկե Ճելիձեները, Իրակլի և Գելա Ճելիձեները, ինչպես նաև Էլդար Անթաձեն:

Քութաիսիի քաղաքային դատարանի որոշման հիման վրա ներքին գործերի նախարարությունը ապրիլի 15-ին բերման է ենթարկել վեց մարդու: Մի քանի օր անց ձերբակալվել է նաև Էլդար Անթաձեն:

Խմբային բռնության կազմակերպման և դրան մասնակցության փաստը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի երկրորդ մասով: