Քութաիսիի Չխոբաձեի անվան, այսպես կոչված, տենդի կենտրոնի ութ պացիենտի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Քութայիսիի տենդի կենտրոնը ստացավ լաբորատորիայից ութ պացիենտի անալիզների արդյունքները, և բոլոր պատասխանները բացասական են: Կլինիկայի ղեկավար Արչիլ Մուկբանիանին այդ մասին հայտնել է Առաջին Ալիքին:

Վերջին 24 ժամվա ընթացքում 28 պացիենտ է դիմել Քութայիսիի տենդի կենտրոն: Դրանցից հինգից այսօր կվերցնեն անալիզներ և կուղարկեն հետազոտության լաբորատորիա: