Քութաիսիի 15-րդ հանրային դպրոցի մանկավարժի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Քութաիսիի 15-րդ հանրային դպրոցի մանկավարժի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Քութաիսիի 15-րդ հանրային դպրոցի մանկավարժի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: 50-ամյ կինը վարակվել է մորից, ով աշխատում էր «ոսկու բորսայում»:

Ինչպես մեկնաբանում է դպրոցի տնօրեն Էլիսո Ջիբլաձեն, մանկավարժը ուսուցիչների և աշակերտների հետ շփում չի ունեցել: Նա վերջին շաբաթների ընթացքում դպրոց չի հաճախել և գտնվում էր ինքնամեկուսացման մեջ:

Ինչ վերաբերում է ուսումնական գործընթացին, տնօրենի խոսքով, ուսումնական գործընթացը չի հետաձգվի և կմեկնարկի հոկտեմբերի մեկին: