Քութաիսի քաղաքը կհյուրընկալի Եվրոպայի խորհրդի մշակութային երթուղիների ֆորումը
Ինչպես հայտնում է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, 2021 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Քութաիսի քաղաքը կհյուրընկալի Եվրոպայի խորհրդի մշակութային երթուղիների 10-րդ խորհրդակցական ֆորումը:
Նրանց խոսքով, Եվրոպայի խորհրդի հետ միասին ֆորումի գործընկերները Վրաստանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ու Քութաիսիի քաղաքապետարանն են:
Նախարարությունից հայտնում են, որ ֆորումի անվանումն է «Կայուն մշակութային ուղիները՝ ճգնաժամից դուրս գալու նորարարական ճանապարհի հետքերով»:
«Հաշվի առնելով համաճարակը, ֆորումն անցկացվում է առցանց: Բոլոր շահագրգիռ կազմակերպություններն ու անհատները կարող են գրանցվել և մասնակցել ֆորումի շրջանակներում նախատեսված առցանց հետաքրքիր քննարկումներին: Ֆորումն անցկացվելու է երեք աշխատանքային լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն և վրացերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ»,- նշված է մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության տեղեկության մեջ: