Քութաիսի-Ալպանա-Մամիսոնիի ավտոճանապարհին երթևեկությունը վերականգնվել է
Ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում ներքին պետական նշանակության Քութաիսի (Ճոմա)-Ալպանա-Մամիսոնիի լեռնանցքի ավտոճանապարհի 54-րդ կմ-ին ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:
Հիշեցնենք, որ երեկ, նշված հատվածում սողանքային գործընթացների ակտիվացման պատճառով արգելված էր բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Ավտոտրանսպորտի երթևեկությունը միացված էր Սաիրմե գյուղ տանող տեղի նշանակության ավտոճանապարհին: