Աջարիայի բարձրալեռ շրջաններում սողանքների պատճառով փակված ճանապարհների մեծամասնությունը բաց է
Աջարիայի բարձրալեռ շրջաններում սողանքների պատճառով փակված ճանապարհների մեծամասնությունը բաց է

Աջարիայի բարձրալեռ շրջաններում հորդառատ անձրևների պատճառով առաջացած սողանքների պատճառով փակված ճանապարհների մեծ մասը բացվել է: Աջարիայի ճանապարհների դեպարտամենտի տեղեկությամբ, Խուլոյի մունիցիպալիտետում ավարտվել են Դիդաճարա-Սացիխուրի-Գելաուրայի ճանապարհի մաքրման աշխատանքները, որից հետո վերականգնվել է երթևեկությունը:

Սողանքային գործընթացի ծավալից ելնելով, մաքրման աշխատանքները շարունակվում են Քեդայի մունիցիպալիտետի Մերիսի-Սիխալիձեների և Շուախևի մունիցիպալիտետի`Ցխեմլիսի-Դարգուլայի, Ճվանա-Ցիվաձեներ-Քարցիվաձեներ ավտոմոբիլային ճանապարհներին:

Տեղացիները հնարավորություն ունեն օգտվել շրջանցիկ ճանապարհներից: