Բաթումի-Ախալցխայի ավտոմայրուղու վրա սողանք է տեղի ունեցել
Բաթումի-Ախալցխայի ավտոմայրուղու վրա սողանք է տեղի ունեցել

Բաթումի-Ախալցխայի կենտրոնական ավտոմայրուղու վրա սողանք է տեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել Մախունցեթի գյուղի մոտ:

Միջադեպի պատճառով խափանվել է երթևեկությունը:

Քեդայի քաղաքապետարանի տեղեկությամբ, տեղում մոբիլիզացված է արտակարգ իրավիճակների կառավարման խումբը: Ճանապարհային վարչության տեխնիկայի միջոցով մաքրվում է ճանապարհը:

Այս պահի դրությամբ, ավտոճանապարհային երթևեկությունը միակողմանի վերականգնված է: