Քրիստոֆեր Լանդաու. Ես 2022 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի հունվարը Պետդեպարտամենտին հարցրի, թե ո՞վ է ավելի շատ գումար ստացել Եվրոպայից՝ Ռուսաստանի՞, թե՞ Ուկրաինայից, պատասխանը՝ Ռուսաստանը, մեծ տարբերությամբ

«Եվրոպայում իմ այցի կապակցությամբ ես հարց ուղղեցի Պետդեպարտամենտին՝ արդյո՞ք 2022 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ մինչև Դոնալդ Թրամփի վերադարձը վարչակազմ, եվրոպական երկրներն ավելի շատ գումար են փոխանցել Ռուսաստանին, թե Ուկրաինային։ Զարմանքով տեղեկացա, որ պատասխանը էր՝ Ռուսաստանին, և զգալի տարբերությամբ», – այս մասին սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաու։

«Գիտեի, որ շատ երկրներ էներգետիկ առումով կապված են Ռուսաստանի հետ, բայց գաղափար չունեի այդ կապերի մասշտաբի մասին և թե որքանով է (համախմբված կերպով) այդ գումարը գերազանցել Ուկրաինային տրամադրված օգնությունը։ Խնդրում եմ՝ դիտեք աղյուսակը։ Ռուսաստանի ուղղված գումարները նշված են կապույտով, իսկ Ուկրաինային՝ նարնջագույնով», – նշել է Քրիստոֆեր Լանդաու։