Քրիստիան Դանիելսոնը շարունակում է հանդիպումները ընդդիմության ներկայացուցիչների հետ
Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնը շարունակում է հանդիպել ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Այս պահին նա հանդիպում է «Լելոյի» և «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» անդամների հետ:
«Լելոն Վրաստանի համար» կուսակցությունը հանդիպմանը ներկայացնում են Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն, իսկ «Ռազմավարություն Աղմաշենեբելին» Գիորգի Վաշաձեն:
Քաղաքական կուսակցությունների առաջնորդները, հանդիպումից առաջ լրատվամիջոցների մոտ մեկնաբանություն չեն արել:
Այս րոպեներին, Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի մոտ է եկել «Գիրչին հանուն ավելի ազատության» կուսակցության առաջնորդ, Զուրաբ Ջափարիձեն, որի հետ նույնպես կայանալու է հանդիպում: